Մերձդնեստրի իշխանությունները հայտարարել են, որ Տիրասպոլում կանխվել է ահաբեկչություն երկրի ղեկավարի դեմ:
Նշվում է, որ ահաբեկչության նախապատրաստման համար կասկածվողները պայթյուն էին ծրագրել նախագահի ավտոշարասյան մոտ, որի հետևանքով մեծ թվով զոհեր կարող էին լինել:
Մերձդնեստրի պետական անվտանգության նախարարությունը երկրի ղեկավարի և այլ պաշտոնական անձանց նկատմամբ մահափորձը կազմակերպելու համար մեղադրել է Ուկրաինայի անվտանգության ծառայությանը:
«Կասկածյալները ձերբակալվել են։ Նրանք խոստովանական ցուցմունք են տվել»,- հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից:
Մերձդնեստրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն էլ հայտնել է, որ իշխանություններն այսօր կդիմեն Ուկրաինային՝ ահաբեկչության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար: