«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է ընդունվել երկու տարեկան երեխա, ով ընկել է չորրորդ հարկի պատուհանից:
Փոքրիկի մոտ առկա են վերջույթների, կրծքավանդակի, կոնքի վնասվածքներ, շնչում է ինքնուրույն, վիճակը գնահատվում է ծանր: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների խիստ հսկողության տակ:
Վիճակի մասին կտրվեն թարմացումներ: