ԱՄՆ-ի և Եվրամիության նպատակները ուղղված չեն Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովմանը: Նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«ԱՄՆ-ի և ԵՄ-ի ջանքերն ուղղված են խաղաղության գործընթաց մխրճվելուն և, մեր աշխատանքն օգտագործելով, ոչ թե կառուցողական դեր խաղալուն, այլ ներկայություն ապահովելուն, հնարավոր է նաև՝ ապակառուցողական դեր խաղալուն»,- ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ Արևմուտքի ակտիվացման մեջ Մոսկվան ոչ միայն չի տեսնում «լրացուցիչ արժեք», այլև տեսնում է «լրացուցիչ սպառնալիք» խաղաղության գործընթացի համար: