Թուրքիան բանակցություններ է վարում ՄԱԿ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի հետ հացահատիկային գործարքի երկարաձգման հարցով։ Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Մենք բանակցություններ ենք վարում ՄԱԿ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի հետ հացահատիկային համաձայնագրի երկարաձգման հարցով և հուսով ենք, որ այն կերկարաձգվի։ Ուկրաինան դրական վերաբերմունք է հայտնել համաձայնագրի կրկնակի երկարաձգման նկատմամբ։ Ռուսաստանը նույնպես դրական մոտեցում է ցուցաբերում նախաձեռնության նկատմամբ»,- հայտնել է թուրք նախարարը:
Հացահատիկային գործարքի ժամկետը լրանում է մարտի 18-ին: