Ուկրաինայի անվտանգության ծառայությունը սադրանք է որակել Մերձդնեստրի պաշտոնյաների դեմ ահաբեկչություն նախապատրաստելու վերաբերյալ մեղադրանքները:
Գերատեսչությունից նշել են. «Ցանկացած հայտարարություն ահաբեկչության նախապատրաստմանը ՈՒԱԾ-ի մասնակցության վերաբերյալ պետք է դիտարկել բացառապես որպես սադրանք Կրեմլի ձեռքով։ Ուստի Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կոչ է անում անհեթեթությունները լուրջ չընդունել»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Ավելի վաղ Մերձդնեստրի պետական անվտանգության նախարարությունը երկրի ղեկավարի և այլ պաշտոնաtտար անձանց նկատմամբ մահափորձ կազմակերպելու համար մեղադրել էր Ուկրաինայի անվտանգության ծառայությանը: