Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Լաչինի միջանցքի հետ կապված հարցին, նշել է.
«Համապատասխան շփումներ են ընթանում կողմերի հետ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության մասնակցությամբ՝ մեր գերատեսչության հետ փոխգործակցությամբ։ Շարունակվում է Լաչինի միջանցքի և, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի հանգուցալուծման ուղիների որոնումը»,- նշել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ մանրամասների հանրային քննարկման կարիք չկա՝ հաշվի առնելով հարցի զգայունությունը: