Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անհանգստություն է հայտնել Արցախում վերջին իրադարձությունների կապակցությամբ:
«Խիստ անհանգստացած եմ վերջին մահաբեր բախման և փոխհրաձգության մասին նոր հաղորդումներով: Բռնությանն արդարացում չկա. բոլոր հարցերը պետք է լուծվեն միայն բանակցությունների միջոցով։ Տարածաշրջանը բավական տուժել է ռազմական գործողություններից։ Հիմա ժամանակն է միասին աշխատելու՝ հանուն հարատև ու արդար խաղաղության»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կլաարը։