Մարտի 7-9-ը Հայաստանը Բեռլինում մասնակցում է ամենամեծ զբոսաշրջային ցուցահանդեսին՝ ITB Berlin 2023-ին:
2019 թվականից հետո ITB-ն վերադառնում է` նորից թելադրելու զբոսաշրջային նոր թրենդերն ու ուղղությունները:
ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն ոլորտի կազմակերպությունների հետ ներկայացնում է Հայաստանը որպես հետաքրքիր զբոսաշրջային ուղղություն` ծանոթացնելով հյուրերին մեր երկրի տուրպրոդուկտներին, այդ թվում` հայկական համեղ ուտեստներին, որոնք ներկայացված են տաղավարում: