ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը 2024 թ. ֆինանսական տարում արտասահմանյան գործառնություններին հատկացումների հարցով Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովում լսումների ժամանակ կոչ է արել Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Արցախի բնակչությանն ուղղակի մարդասիրական օգնություն ցուցաբերել:
Շերմանը նշել է, որ հայերը հազարամյակներ շարունակ ապրել են Արցախում, որը Իոսիֆ Ստալինը դարձրել է Ադրբեջանի, այլ ոչ թե Հայաստանի մաս, ինչի հետևանքը դարձել է տարածաշրջանում սարսափելի հակամարտությունը։
Կոնգրեսականն անդրադարձել է Արցախի շրջափակմանը, նշել. «Նրանք մարդասիրական օգնության խիստ կարիք ունեն, և ես հուսով եմ, որ դուք մեծահոգություն կդրսևորեք և մարդասիրական օգնություն կցուցաբերեք Արցախի ժողովրդին»,- ասել է կոնգրեսականը։