«Ո՛չ ռուսական օրենքին», «Կանայք ընդդեմ տոտալ վերահսկողության» խորագրով բողոքի ակցիաներ են ընթանում Վրաստանի մի շարք քաղաքներում՝ Թբիլիսիում, Մառնեուլում, Ախալցխայում, Քութայիսում, Օզուրգեթում, Բաթումում, Զուգդիդում և Թելավում, գրում է Aliq.ge-ն:
Ցույցերին մասնակցում են քաղաքացիներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նրանց կարծիքով՝ «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը սպառնում է երկրի եվրոպական ապագային և սպասարկում է Ռուսաստանի շահերը։
Հանրահավաքի մասնակիցների խոսքով՝ դիմադրությունը շարունակվելու է տարբեր ձևերով։