• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հանրապետության հրապարակում արտակարգ դեպքեր և պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ ոստիկանություն Հանրապետության հրապարակում արտակարգ դեպքեր... 22:49
Բալանսավորվա՞ծ է արդյոք ՀՀ արտաքին քաղաքականությունը. Մեծ բանավեճ Բալանսավորվա՞ծ է արդյոք ՀՀ... 21:56
Չքաղաքականացնե՜լ. Թագուհի Ղազարյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Թագուհի Ղազարյանի հետ 17:35
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 15:5608 Մար, 2023

Ֆրանսիայում ցուցարարները դեմ են կենսաթոշակային տարիքի բարձրացմանը

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԱԽՈՒՄՆԵՐ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

Վրաստանի խորհրդարանն արագացված ռեժիմով առաջին ընթերցմամբ հաստատել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը, որով առաջարկվում է ստեղծել ռեեստր այն հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների և սուբյեկտների համար, որոնք ֆինանսավորման ավելի քան 20 տոկոսը ստանում են արտերկրից: Նախագծին կողմ են քվեարկել իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները:

Քվեարկությունից հետո երեկ գիշերը օրենսդիր մարմնի շենքի մոտ հազարավոր քաղաքացիներ են հավաքվել՝ իրենց բողոքը հայտնելու նախագծի ընդունման դեմ, որով, ըստ նրանց, վրացական իշխանությունները փորձում են որդեգրել «օտարերկրյա գործակալների» դեմ պայքարի ռուսական փորձը, Վրաստանին շեղել եվրաինտեգրման ճանապարհից և ճնշել այլախոհությունը:

Ցուցարարները փորձել ներխուժել խորհրդարանի շենք, ոստիկանների և քաղաքացիների միջև մինչև ուշ գիշեր բախումներ են եղել, հատուկ նշանակության ուժերը ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ են կիրառել ակցիայի մասնակիցների դեմ: Քաղաքացիներն էլ մոլոտովի կոկտեյլներ են նետել իրավապահների ուղղությամբ: Լրատվամիջոցների տվյալով՝ ցույցը ցրելուց հետո Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները բերման են ենթարկել ավելի քան 60 ցուցարարի, այդ թվում՝ քաղաքական գործիչների։ Քաղաքացիների և իրավապահների շրջանում կան տուժածներ:

ԱՄՆ-ում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հետաձգել է պաշտոնական հանդիպումները: Նա տեսաուղերձով դիմել է Վրաստանի քաղաքացիներին, աջակցություն հայտնելով ցուցարարներին:

Սալոմե Զուրաբիշվիլի (Վրաստանի նախագահ) - Դիմում եմ նրանց, ովքեր Ռուսթավելու պողոտայում են: Այսօր ես կանգնած եմ Նյու Յորքում, իսկ հետևումս՝ Ազատության արձանն է։ Սա խորհրդանիշ է, որի համար Վրաստանը միշտ պայքարել է։ Ես ձեր կողքին եմ, որովհետև այսօր դուք ներկայացնում եք ազատ Վրաստանը:

Սալոմե Զուրաբիշվիլին հավելել է, որ օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծը պետք է չեղարկվի: Նա հավատացրել է՝ մտադիր է վետո դնել օրինագծի վրա։

Վրաստանում զարգացումներին արձագանքել է նաև Արևմուտքը: ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծն անհամատեղելի է ԵՄ արժեքների և չափանիշների հետ և հակասում է Թբիլիսիի եվրաինտեգրման նպատակներին։

Պետքարտուղարության խոսնակն էլ չի բացառել Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը: Նեդ Փրայսը նաև հավելել է՝ խաղաղ ցուցարարները պետք է կարողանան առանց խոչընդոտների արտահայտել իրենց դիրքորոշումը:

ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՉԵՆ ԴԱԴԱՐՈՒՄ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԸ

Հակակառավարական ցույցերը չեն դադարում Ֆրանսիայի ավելի քան 300 քաղաքում, այդ թվում՝ Փարիզում: Հազարավոր քաղաքացիներ, մասնավորապես երկաթուղու աշխատակիցներ և մանկավարժներ գործադուլ են անում՝ իրենց բողոքն արտահայտելով կենսաթոշակային համակարգում փոփոխությունների դեմ, որոնց համաձայն 2030 թվականից մարդիկ թոշակի կանցնեն ոչ թե 62, այլ 64 տարեկանից: Ցուցարարներն արգելափակել են դեպոները, մայրուղիները, նավթավերամշակման գործարանները, բուհերը, խաթարվել է էլեկտրամատակարարումը: Լրատվամիջոցների տվյալով՝ անկարգություններ են տեղի ունեցել։ Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել, կան ձերբակալվածներ: Ֆրանսիայի ՆԳՆ-ի տվյալով՝ երեկ Ֆրանսիայում փողոց է դուրս եկել շուրջ 1,3 միլիոն քաղաքացի:

Ֆրանսիական արհմիությունները զգուշացրել են՝ մարտի 11-ին և 15-ին նոր ցույցեր կանցկացնեն, եթե իշխանությունները չչեղարկեն կենսաթոշակային փոփոխությունները: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետը հույս էր հայտնել, որ փոփոխությունները ուժի մեջ կմտնեն ամռանը:

ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՊԵՐՈՒԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

Անհանգիստ է նաև Պերուում: Երեկ մայրաքաղաք Լիմայում վերսկսվել են հակակառավարական ակցիաները: Հարյուրավոր ցուցարարներ պահանջել են գործող նախագահ Դինա Բոլուարտեի հրաժարականը: Ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել, իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել:

Ակցիայի մասնակիցները պահանջել են նաև ազատ արձակել դեկտեմբերի սկզբին ձերբակալված նախկին նախագահ Պեդրո Կաստիլյոյին, որը փորձել էր իր իմփիչմենթի հարցով քվեարկությանն ընդառաջ ցրել խորհրդարանը։ Կաստիլյոն մեղադրվում է ապստամբություն կազմակերպելու համար։ Նրան սպառնում է 10-20 տարվա ազատազրկում: Նախկին նախագահին մեղադրում են նաև իշխանությունը չարաշահելու և պաշտոնավարման ընթացքում կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար։ Ցույցերի ընթացքում դեկտեմբերից ի վեր զոհվել է շուրջ 50 մարդ:

Նույն օրը ներկայիս նախագահ Բոլուարտեն կանչվել է Պերուի դատախազություն՝ ակցիաների ընթացքում ցուցարարների մահվան գործով ցուցմունք տալու համար։

ԻՐԱՎԻՃԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԼԱՐՎԱԾ ՄՆԱԼ ԲԱԽՄՈՒՏՈՒՄ
Ռուսական ուժերն ամբողջությամբ վերահսկողություն են հաստատել Բախմուտի արևելյան հատվածի նկատմամբ՝ հայտարարել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը: Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ ռուսական ուժերը գրեթե շրջափակել են Բախմուտը, մնացել է վերցնել ընդամենը 1 ճանապարհ:

Երեկ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը և ցամաքային զորքերի հրամանատարը Վոլոդիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը հայտարարել էին, որ հարկավոր է ամրապնդել Բախմուտի դիրքերը և շարունակել պաշտպանական գործողությունները։

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն էլ նշել է, որ ռուսական կողմը շարունակում է Բախմուտի նկատմամբ վերահսկողություն հաստատելու փորձերը: Նրա խոսքով՝ քաղաքը Դոնբասում ուկրաինական զորքերի պաշտպանության կարևոր հանգույց է և հետագայում թույլ կտա հարձակողական գործողություններ սկսել Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանության խորքում:

Դիտումների քանակ61
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար կստեղծվեն նպաստավոր պայմաններ 13:5415 Դեկ, 2025
  • Առաջիկա երկու օրերին սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի տեսքով 13:4215 Դեկ, 2025
  • Ուկրաինան պատրաստ է հրաժարվել ՆԱՏՕ-ին միանալու իր ձգտումներից՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց. Զելենսկի 13:3015 Դեկ, 2025
  • ԿԳՄՍՆ աջակցությամբ չինարենից հայերեն և հայերենից չինարեն է թարգմանվում դասական գրականություն 13:1415 Դեկ, 2025
  • Ուղեբեռի ստուգման օրինական պահանջին ուղևորը ագրեսիվ վարքագիծ է դրսևորել. ՊԵԿ-ը՝ «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի մասին 13:0115 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | Մեծ հետաքրքրություն ներկայացնող փոփոխություն. Պապիկյանը՝ զինծառայության օրենքի մասին 13:0015 Դեկ, 2025
  • ԱՄՆ-ն և Ուկրաինան առաջընթաց են գրանցել խաղաղության բանակցությունների առաջին օրը. Ուիթքոֆ 12:5415 Դեկ, 2025
  • Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը նախատեսվում է կրճատել. հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծին 12:4415 Դեկ, 2025
  • Արայիկ Հարությունյանը հանդիպել է տեղահանված անձանց հետ. քննարկվել են սոցիալական աջակցության հարցեր 12:3515 Դեկ, 2025
  • Սիդնեյի լողափում հրաձգություն իրականացրել են հայր ու որդի. BBC 12:2715 Դեկ, 2025
  • Երևանում լեհ քաղաքացիների մասնակցությամբ ծեծկռտուքի գործով քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ 12:1915 Դեկ, 2025
  • Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ բացվել է աշխարհի ամենամեծ հայկական գորգով խաղահրապարակը 12:1115 Դեկ, 2025
  • Մեր ԲԿ-ները շատ հետ էին մասնավորից, պետք է բերենք հասցնենք ինչ-որ մակարդակի. Ավինյանը՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում աշխատանքների մասին 11:4915 Դեկ, 2025
  • Գրանցվել է 462 դեպք, որից 166-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը 11:4015 Դեկ, 2025
  • Համբարձում Մաթևոսյանը ԵՄ հանձնակատար Ջեսիկա Ռոսվալի հետ քննարկել է համագործակցությունն ու COP17-ի նախապատրաստումը 11:3015 Դեկ, 2025
  • Նման բան չկա. ԱՍՀ նախարարը՝ կենսաթոշակային տարիքը բարձրացնելու լուրերի մասին 11:1915 Դեկ, 2025
  • Պլանային ջրանջատում Երևանում և Արարատի մարզում 11:1015 Դեկ, 2025
  • Հյուսիսից քամի է ներթափանցել տարածաշրջան. 181 տվիչները ցույց են տալիս օդի որակի զգալի բարելավում 10:5815 Դեկ, 2025
  • Լեհ հայագետ, պրոֆեսոր Անջեյ Պիսովիչն արժանացել է ԿԳՄՍ նախարարության մեդալի 10:4815 Դեկ, 2025
  • Կա հանրային պահանջ` խստացնել վերահսկողությունը տրանսպորտում, չարամտորեն խուսափում են վճարելուց. Ավինյան 10:3515 Դեկ, 2025
  • Լուրեր 10:00 | Լոնդոնի համար ՀՀ-ն առանցքային գործընկեր է. մասնագիտական դիտարկում | 15.12.2025 10:0315 Դեկ, 2025
  • Կապանում ջուր չի լինի. հասցեներ 09:4915 Դեկ, 2025
  • ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի պատվիրակությանը 09:3815 Դեկ, 2025
  • Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է 09:2515 Դեկ, 2025
  • Վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել 09:1715 Դեկ, 2025
  • Վեդի համայնքի երկու բնակավայրում գազ չի լինի 08:4415 Դեկ, 2025
  • Վարդենյաց լեռնանցքում բուք է. իրավիճակը հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:0915 Դեկ, 2025
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի 08:0015 Դեկ, 2025
  • ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը` տարածաշրջանում ընթացիկ կարգավորման գործընթացների հետագա առաջմղմանը 23:3914 Դեկ, 2025
  • Հաջողված դիվերսիֆիկացիոն քաղաքականության մեկնակետը դրված է. քաղաքագետներ 23:1314 Դեկ, 2025
  • Հանրապետության հրապարակում արտակարգ դեպքեր և պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ ոստիկանություն 22:4914 Դեկ, 2025
  • Քաջարան-Ագարակ թունելի հորատման աշխատանքներն ավարտվում են. այն կլինի առաջինը՝ անկախ Հայաստանում 22:1714 Դեկ, 2025
  • Մանկապատանեկան գրականության արժեքը 22:0214 Դեկ, 2025
  • Բալանսավորվա՞ծ է արդյոք ՀՀ արտաքին քաղաքականությունը. Մեծ բանավեճ 21:5214 Դեկ, 2025
  • Մեր հոգին ցնծության մեջ է. Արմավիրի թեմի առաջնորդը՝ պատարագին վարչապետի մասնակցության մասին 21:4214 Դեկ, 2025
  • Լուրեր | Հայաստանի աշխարհաքաղաքական կշիռը բարձրանում է. քաղաքագետներ | 14.12.2025 21:0014 Դեկ, 2025
  • Տոնածառի լույսերի վառման փառահեղ արարողություն. վարչապետը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին և քաղաքապետին 20:5914 Դեկ, 2025
  • Մեծ Բրիտանիան հետաքրքրված է TRIPP ուղով ու Հայաստանի տեխնոլոգիական պոտենցիալով. փորձագետ 20:3814 Դեկ, 2025
  • Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել 20:3114 Դեկ, 2025
  • Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին 20:2514 Դեկ, 2025
  • «Քոչարյանը «Գույք պարտքի դիմաց»-ով ՀՀ ինքնիշխան իրավունքն է ապրանքայնացրել». Ազատ Արշակյան 20:0814 Դեկ, 2025
  • Գավառում հանդիպել ենք Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հետ. Արայիկ Հարությունյան 19:5814 Դեկ, 2025
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 14.12.2025 19:0614 Դեկ, 2025
  • Օդի ջերմաստիճանը կնվազի 17:2814 Դեկ, 2025
  • Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 17:2314 Դեկ, 2025
  • Կառավարությունը չի կարող քաղաքացիներին բաժանել աղանդավորների և ոչ աղանդավորների. Նիկոլ Փաշինյան 17:0714 Դեկ, 2025
  • Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր. ԲՏԱ նախարար 16:4014 Դեկ, 2025
  • ԱԳՆ գլխավոր քարտուղարը մասնակցել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 9-րդ նախարարական հանդիպմանը 16:3314 Դեկ, 2025
  • Հայաստանը կրոնապետություն չէ, յուրաքանչյուրն ազատ է իր ընտրության մեջ. վարչապետ 16:0514 Դեկ, 2025
  • Ամենամեծ աղանդավորը Կտրիճ Ներսիսյանն ու նրա նեղ շրջապատն են. Փաշինյան 15:5214 Դեկ, 2025
  • Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք 13:1214 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում 13:0614 Դեկ, 2025
  • Հանրապետության մի շարք մարզերում և Երևանում տեղի են ունեցել հոսանքազրկումներ. ՀԷՑ 12:3014 Դեկ, 2025
  • Տոնածառը, հարթակը և կամուրջը լուրջ վնասներ չեն կրել. Ապարանի համայնքապետարանը՝ քամու պատճառած վնասի մասին 12:0314 Դեկ, 2025
  • Ժամը 18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի և չի խանգարի տոնածառի լույսերի վառման արարողությանը․ Լևոն Ազիզյան 11:4714 Դեկ, 2025
  • Տիգրան Ավինյանն այսօր երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ 11:3214 Դեկ, 2025
  • Սուրբ և անմահ պատարագ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում. ներկա է վարչապետը | ՈՒՂՒՂ 11:0014 Դեկ, 2025
  • Լոռու մարզի Փամբակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ 10:4514 Դեկ, 2025
  • «Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները․ Ավետիք Գրիգորյան 10:2914 Դեկ, 2025
  • Խորհուրդներ ուժեղ քամու դեպքում 09:3714 Դեկ, 2025
  • ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած 09:3614 Դեկ, 2025
  • Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին 09:3014 Դեկ, 2025
  • Վարդենյաց լեռնանցքում բուք է 09:0114 Դեկ, 2025
  • 16 մլն 650 հազար դրամ, 20 հազար դոլար. ՀՀ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հայտարարագիրը 00:4814 Դեկ, 2025
  • Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը 00:2914 Դեկ, 2025
  • Ճառագայթային բարձր դոզաների վտանգները 23:3013 Դեկ, 2025
  • «Քանի դեռ քամին ուժգին է, զգոն եղե՛ք»․ Ապարան համայնքի ղեկավար 23:1813 Դեկ, 2025
  • 2025-ին Երևանի 12 վարչական շրջանում կառուցվել է 551 թեքահարթակ, բայց հանրային իրազեկման խնդիր կա 23:0613 Դեկ, 2025
  • Հայաստանն ու Ադրբեջանը որոշեցին խաղաղություն կառուցել. Ամիրբեկով 22:5413 Դեկ, 2025
  • Շրջակա միջավայրի նախարարը ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների հայկական տեսլականը 22:4513 Դեկ, 2025
  • Վարչապետի՝ Գերմանիա այցի արդյունքները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4013 Դեկ, 2025
  • 12-ամյա Ալբերտը «Մանկական Եվրատեսիլ 2025» մրցույթում 4-րդ հորիզոնականը զբաղեցրեց 22:1813 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 13.12.2025 21:5313 Դեկ, 2025
  • Նորակառույց դպրոցն արտահայտում է մտածողության փոփոխություն. վարչապետ 21:2713 Դեկ, 2025
  • Եղեք զգոն․ կառավարության անունից կեղծ նամակներ են ուղարկվում 21:0213 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | Նորակառույց դպրոց-մանկապարտեզներ, նորոգված ճանապարհներ Արմավիրում. վարչապետի շրջայցը 21:0013 Դեկ, 2025
  • Հայրենի բնության նկարիչը 20:5913 Դեկ, 2025
  • Անվտանգ գեղեցկություն. բոտուլոտոքսինի սխալ կիրառման հետևանքները 20:5613 Դեկ, 2025
  • «Պաշտպան հայրենյաց» ծրագրի 20-ամյա շահառուն ատեստավորման արդյունքում ստանում է 450 000 դրամ աշխատավարձ 20:4813 Դեկ, 2025
  • Գինու հոգեբանություն. սպառողի վարքագիծը՝ գինի խմելիս 20:4213 Դեկ, 2025
  • Պալմիրայում կրակոցների հետևանքով մահացել ու վիրավորվել են սիրիացի և ամերիկացի զինվորներ. SANA 20:3613 Դեկ, 2025
  • Սուրեն Պապիկյանը, Աննա Վարդապետյանը և դատախազության ղեկավար կազմն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի 20:3213 Դեկ, 2025
  • Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին 20:2213 Դեկ, 2025
  • Ձմեռային տունկ՝ մշտադալար ծառերով 20:1313 Դեկ, 2025
  • Թրամփը հավանություն է տվել ռուսական «ստվերային նավատորմին» հասցված Ուկրաինայի հարվածներին. The Atlantic 20:0713 Դեկ, 2025
  • Սյունեցին գիտի, որ անկախ Հայաստանի գոյության ժամանակաշրջանում իր մարզում այս ծավալների գումարների ու որակի շինարարություն, կառուցապատում չի եղել․ մարզպետ 19:5713 Դեկ, 2025
  • Ուկրաինայում և ՌԴ-ում փոխադարձ հարվածների պատճառով կան զոհեր 19:4713 Դեկ, 2025
  • Վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի «Նորք» թաղամասի հիմնարկեքին 19:3113 Դեկ, 2025
  • Զբոսաշրջային ավտոբուսների համար կներդրվեն պարտադիր որակավորման պահանջներ 19:2713 Դեկ, 2025
  • Վարչապետը այցելել է Արմավիր համայնքի Նորավան բնակավայրի նորակառույց մսուր-մանկապարտեզ 19:1913 Դեկ, 2025
  • Լուկաշենկոն ներում է շնորհել 123 մարդու՝ ԱՄՆ հետ պայմանավորվածության շրջանակներում 19:1313 Դեկ, 2025
  • «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ը 2025-ի 9 ամսում 5 մլրդ 819 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 18:5313 Դեկ, 2025
  • Լոս Անջելեսի Հայ-ամերիկյան թանգարանը շուտով պատրաստ կլինի 18:3613 Դեկ, 2025
  • Մշակութային շոկերով, բայց մեծ ոգևորությամբ. հայ ուսանողները՝ Դոհայում 18:1913 Դեկ, 2025
  • Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են դադարեցնել մարտերը․ Թրամփ 18:0213 Դեկ, 2025
  • Մրգաշատ–Ալաշկերտ–գ․ Արմավիր ավտոճանապարհի 4 կմ հատվածի նորոգման աշխատանքներն ավարտվում են․ վարչապետ 17:4913 Դեկ, 2025
  • Բելառուսից թունելով Լեհաստան է ներթափանցել ավելի քան 180 ապօրինի ներգաղթյալ 17:3413 Դեկ, 2025
  • Երիտասարդ նկարիչների և զինվորների հանդիպումը՝ նույն հարկի տակ 17:2113 Դեկ, 2025
  • Նոր մանկապարտեզ՝ Արաքս համայնքի Ակնաշեն գյուղում 17:0813 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | Հայ-ամերիկյան թանգարան Գլենդելում. տարածքը վարձակալվել է 99 տարով՝ տարին 1 դոլարով 17:0013 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015