Սմբատ Հայրապետյան (ջերմոցատեր) - Սկիզբը մեխակը պահանջարկ ունի, հազար մետրի վրա կարաս սածիլես ու ստանաս 60 հազար հատ մեխակի սածիլ, մի մեխակի սածիլը տալիս ա 3-4 ծաղիկ, իսկ գլադիոլուսը՝ մի հատ ծաղիկ, մի հատի վաճառքը ավելի քիչ ա:
Սմբատ Հայրապետյանը արդեն 20 տարուց ավելի այս ոլորտում է, չի դժգոհում, ջերմոցային տնտեսությամբ վերջին տարիներին է զբաղվում, 1 ջերմոցը տարիների ընթացքում 5 է դարձրել: Սկզբում բացօթյա տարածքում թրաշուշան էր աճեցնում, հետագայում հիմնական ծաղիկները դարձան մեխակը, կալան: Այս տարի ևս մեկ ջերմոց է նախատեսում հիմնել:
Սմբատ Հայրապետյան - Վարդը ամենապահանջված ծաղիկն ա, բոլոր տեղերում օգտագործվում ա, էս տարի հազար մետր կդնեմ վարդ: Արտահանման ուղղությամբ մտածում եմ, արտահանողներ կան, որ մեզնից վերցնում են, արտահանում են:
Վիճակագրական տվյալները փաստում են, որ Հայաստանից վերջին տարիներին աճել է ծաղիկների արտահանումը: 2022-ին ծաղկեփնջի, ծաղիկների, կոկոնների և դեկորատիվ կանաչի արտահանման ծավալը գերազանցել է 51 տոննան և 45 մլն հատը (45.653.577), համեմատության համար՝ 2021-ին արտահանման ծավալը կազմել է 44 տոննա և շուրջ 34 մլն հատ (33.824.820 ), իսկ ահա 2020-ին եղել է 7 տոննա և ավելի քան 28 մլն հատ ծաղիկ (28.448.473):
Ի դեպ, նախորդ տարի հարևան Վրաստան ամենաշատ ծաղիկ ներմուծվել է հենց Հայաստանից՝ 6 մլն 337.007 հատ և 202 տոննա: Ի դեպ, 2022-ին Վրաստան ներմուծվել 3 մլն դոլարի ծաղիկ, որից 1,2 մլն-ը՝ Հայաստանից: Հարևան երկիր ծաղիկների արտահանումը վերջին 2 տարում գրեթե կրկնապատկվել է: 2022 թ. Վրաստան՝ 6.337.007, 2021 թ. Վրաստան՝ 3.483.490:
Ռուսաստան ծաղիկի արտահանումը ևս աճել է՝ (39 216 290) նախորդ տարվա համեմատ մոտ 9 մլն-ով ավելի (30 107 340): Ծաղկի արտահանման առաջատարներից է Ռումինիան` 43.000 հատ, որը սակայն նախորդ տարվա համեմատ գրեթե երկու անգամ նվազել է (2021-ին՝ 90.910): Արտահանման շուկաներից է նաև Բելառուսը (40.935), Շվեդիան, Բելգիան, ԱՄԷ-ն: (Շվեդիա՝ 7140 հատ, Բելգիա՝ 2450 հատ, ԱՄԷ՝ 6415 հատ):
Արտահանման բարձր թվերին զուգահեռ, նախորդ տարի նվազել է Հայաստան ծաղիկների ներմուծումը: