ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխարտգործնախարար Վահե Գևորգյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումներում կովկասյան հարցերով ավագ խորհրդատու Լու Բոնոն վերահաստատել է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ ներգրավվելու երկկողմ, բազմակողմ ձևաչափերով, ինպես նաև համախոհ գործընկերների հետ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնելու տևական և համապարփակ խաղաղության։ Այս մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Ֆեյսբուքի էջում:
Նա ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ և բաց առևտրային և մասնավոր տեղաշարժի անհրաժեշտությունը։
Լու Բոնոն նաև այցելել է Ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։