Ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ցանկանում է կրկին եռակողմ հանդիպում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։
«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շատ է ցանկանում Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ նորից հանդիպել Բրյուսելում։ Մի քանի շաբաթ առաջ նա երկու երկրի ղեկավարների հետ հանդիպել էր Մյունխենում»,- ասել է Կլաարը։