Ուկրաինան ակնկալում է Եվրամիությունից ստանալ 155 մմ տրամաչափի մեկ միլիոն արկ, որը ստանդարտ է ՆԱՏՕ-ի երկրների բանակների համար, հակաօդային պաշտպանության տեխնիկա և զինամթերք։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը՝ Ստոկհոլմում ԵՄ պաշտպանության նախարարների հետ ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նախարարը կարևորել է Ուկրաինա հետևակի զրահապատ մարտական մեքենաների և արևմտյան տարբեր մոդիֆիկացիաների տանկերի մատակարարումների շարունակականությունը:
Ինչպես ավելի վաղ ընդգծել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Մոսկվան Արևմուտքի կողմից ուկրաինական զինված ուժերին զենքի մատակարարումն ընկալում է որպես Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի աճող ներգրավվածություն Ուկրաինայի հակամարտությանը։