Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից հայտնում են՝ Կոմիտասի պողոտայի սկզբնամասում գտնվող «Մերգելյան» զբոսայգու տարածքը մաքրվում է տարիներ առաջ այգում կառուցված շինությունների ապամոնտաժումից կուտակված շինաղբից և փոշուց:
Ծավալուն այս աշխատանքները կազմակերպել և գործընթացի իրականացմանը հետևել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը:
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարությունը հայցում է արաբկիրցիների ներողամտությունը՝ պատճառված անհարմարությունների համար և համոզմունք հայտնում, որ կարճ ժամանակահատվածում այգին դառնալու է երևանցիների ամենասիրված հանգստի գոտիներից մեկը: