Ադրբեջանի Բիլյասուվար շրջանում՝ Ջալիլաբադի սեյսմակայանից 20 կմ հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 4,2 մագնիտուդով երկրաշարժ: Օջախը գտնվել է 37 կմ խորությամբ: Մինչև 3 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները զգացել են հարակից շրջանների բնակիչները: Վերջին հինգ օրվա ընթացքում Ադրբեջանի տարածքում գրանցվել է վեց երկրաշարժ: