ԵՄ-ն հայտարարություն է հրապարակել, որում անդրադարձել է նաև Լաչինի միջանցքի շրջափակմանը:
«ԵՄ-ն մտահոգված է, որ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի շարունակական խախտումն ազդում է Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների, ներառյալ՝ առողջության, կրթության և սննդի իրավունքներ վրա: ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին և բոլոր պատասխանատուներին երաշխավորել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը միջանցքի երկայնքով՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և կատարել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի հրամանը: ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում շարունակել երկխոսությունը, այդ թվում՝ առաջնորդների մակարդակով։ Մենք անհամբեր սպասում ենք Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի աջակցությամբ խաղաղ գործընթացի շարունակությանը»,- ասված է հայտարարության մեջ։