Վրաստանում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծի շուրջ կրքերը չեն հանդարտվում. խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք, խորհրդարանի շենքի դիմաց՝ ցույցեր:
Օրինագծի ընդդիմախոսները նշում են, որ Վրաստանի իշխանությունները փորձում են որդեգրել «օտարերկրյա գործակալների» դեմ պայքարի ռուսական փորձը, Վրաստանին շեղել եվրաինտեգրման ճանապարհից և ճնշել այլախոհությունը:
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը խորհրդարան է ներկայացրել ընդդիմադիր «Ժողովրդի ուժ» շարժումը: Դրա համաձայն՝ առաջարկվում է ստեղծել ռեեստր այն հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների և սուբյեկտների համար, որոնք ֆինանսավորման ավելի քան 20 տոկոսը ստանում են արտերկրից:
Իշխող «Վրացական երազանքը» աջակցում է նախագծին: Կուսակցության գործադիր քարտուղարը հայտնել է, որ օրինագիծը խորհրդարանի լիագումար նիստում կքննարկվի մարտի 9-ին։ Նրա խոսքով՝ ևս մեկ թեժ շաբաթ է սպասվում: