Լեհաստանն այս շաբաթ Ուկրաինային կփոխանցի ևս 10 Leopard տանկեր՝ հայտարարել է երկրի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը:
«Մենք պայմանավորվել ենք Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հետ, որ ես պատասխանատու կլինեմ այն երկրների կոալիցիայի ստեղծման համար, որոնք ունեն Leopard 2A4 տանկ, իսկ նախարար Պիստորիուսը՝ Leopard 2A6 տանկեր ունեցող երկրների համար։ Լեհաստանի 14 տանկից չորսն արդեն Ուկրաինայում են, հաջորդ 10-ն այս շաբաթ կլինեն այնտեղ»,- ասել է Բլաշչակը։