Իսլամական աշխարհի երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է` հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ռուսաստանը՝ եվրասիական ամենամեծ ուժը, պետությունը և քաղաքակրթությունը, ազնիվ հարաբերություններ է պահպանում իսլամական աշխարհի հետ»,- ասել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը:
Լավրովը նշել է, որ Ռուսաստանը մահմեդական երկրների հետ հանդես է գալիս ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների վրա հիմնված ավելի ժողովրդավարական և բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման օգտին և մերժում Արևմուտքի պարտադրած ուլտրալիբերալ արժեքները: