Ուկրաինայի կառավարությունը հավանություն է տվել ռուս-ուկրաինական սահմանին Ռուսաստանի հետ համատեղ վերահսկողության մասին համաձայնագրից դուրս գալու մասին օրինագծին: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Գերագույն ռադայում կառավարության ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը:
Համաձայնագիրն ստորագրվել էր 2011 թվականին։ Այն վերաբերում էր ռուս-ուկրաինական պետական սահմանին անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների համատեղ վերահսկողություն իրականացնելիս համագործակցությանը: