Մարտի 8-ին ընդառաջ աճել է Ռուսաստան ծաղիկների ներմուծման ծավալը՝ հայտնել են «Ռոսսելխոզնադզորից»։ Նշվում է, որ տարվա սկզբից Վերին Լարսի անցակետով Հայաստանից Ռուսաստան է բերվել ավելի քան 11 մլն ծաղիկ, իսկ վերջին շաբաթվա ընթացքում՝ ավելի քան 7 մլն հատ։
Ամենից շատ ներմուծվել են կակաչներ (5,5 մլն հատ), երկրորդ տեղում վարդերն են (ավելի քան 1 մլն)։ Մատակարարվել են նաև ալստրոմերիաներ, հերբերաներ, կալաներ: