Նախօրեին երկարատև ծանր հիվանդությունից հետո մահացել է քաղաքական գործիչ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր Արտակ Դավթյանը:
Ծնվել է 1966 թ. հոկտեմբերի 30-ին Քաջարանում:
2003-2004 թթ. Դավթյանը եղել է ՀՀ էներգետիկայի փոխնախարար, 2007-2012 թթ.` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ):
2012 թ. մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
2017-2018 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։
Ամուսնացած էր, ուներ երեք զավակ։