ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը մերձավորարևելյան շրջագայության շրջանակում չհայտարարված այցով մեկնել է Իրաք՝ քննարկելու անվտանգության հետ կապված հարցեր՝ հայտնում են լրատվամիջոցները:
Պենտագոնի ղեկավարը մտադիր է նաև այցելել Էրբիլ՝ հանդիպելու Իրաքյան Քրդստանի ղեկավարության հետ։
Լլոյդ Օսթինը նշել է, որ Իրաք այցով վերահաստատում է Վաշինգտոնի և Բաղդադի միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը։ «Շարժվում ենք դեպի ավելի ապահով, կայուն և ինքնիշխան Իրաք»,- Twitter-ի էջում գրել է Օսթինը: