Իտալիայի ռազմաօդային ուժերի երկու ուսումնական ինքնաթիռներ բախվել են Հռոմի մերձակայքում՝ հայտնել են իտալական լրատվամիջոցները: Երկու օդաչուներն էլ զոհվել են:
Նախնական տվյալով՝ Piaggio 208 ինքնաթիռները բախվել են թևերով Գվիդոնիա Մոնտեչելիո կոմունայի վրա վարժական թռիչքի ժամանակ, որը գտնվում է երկրի մայրաքաղաքից 20 կմ հյուսիս-արևելք:
Ինքնաթիռներից մեկն ընկել է տան տանիքին, ապա ընկել ներքև և բախվել մոտակայքում կայանած մեքենային, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Երկրորդն ընկել է դաշտում՝ բախման վայրից մոտ մեկ կիլոմետր հեռու։