Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է Բախմուտի համար պայքարը շարունակելու որոշումը:
«Բախմուտը տվել և տալիս է ամենամեծ արդյունքներից մեկն այս պատերազմի և Դոնբասի համար ողջ կռվի ընթացքում։ Եվ ես շնորհակալ եմ յուրաքանչյուր զինվորի, որը կռվում է այս բարդ ուղղությամբ»,- նշել է Զելենսկին:
Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները քննարկել են Բախմուտի համար պայքարը շարունակելու անհրաժեշտության հարցը: Զելենսկու խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին և ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սվիրսկին խորհուրդ են տվել «չհեռանալ, այլ ավելի ամրապնդվել այնտեղ»:
Դոնեցկի իշխանություններն էլ հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը փորձում է կանխել Բախմուտի լիակատար շրջափակումը ռուսական ուժերի կողմից: