Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայում
ավտովթարի հետևանքով տուժած 13 քաղաքացուց 5-ը դուրս է գրվել:
«Մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններում բուժումը շարունակում է 8 քաղաքացի: Նրանցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, իսկ 5-ինը` բավարար»,- հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Ավելի վաղ
հայտնել էինք՝ ավտովթարի հետևանքով տուժել է 14 քաղաքացի, որոնք ստացել էին տարբեր վնասվածքներ և տեղափոխվել մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններ: