Ապօրինի թմրաշրջանառության ծավալները մեծանում են՝ պայմանավորված նաև տեխնոլոգիաների զարգացմամբ։ Հաշվի առնելով ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի գործում ձևավորված միասնական մոտեցումն ու արդյունավետ հակազդելու ուղղությամբ համատեղ քայլեր ձեռնարկելու միակարծությունը՝ ՆԳ նախարարության ոստիկանությունը 2023 թվականը հայտարարել է ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի տարի։
Վերջին մի քանի ամսում հայտնաբերվել ու քրեական պատասխանատվության դաշտ են բերվել համացանցի միջոցով թմրամիջոցներ իրացնող անձինք, ու փակվել են տելեգրամյան բազմաթիվ ալիքներ։
Չարիքին առավել պրոֆեսիոնալ հակազդելու համար Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմում ձևավորվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ստորաբաժանումը:
Բացահայտումների թիվն էականորեն աճել է նաև պարեկային ծառայության ներդրման արդյունքում։