ԵՄ երկրները մինչև մարտի վերջ պետք է համաձայնության գան ռուսական նավթի գնի վերին սահմանաչափի հարցում և թույլ չտան Ռուսաստանին հավելյալ արտոնություններ ստանալ՝ հայտարարել է Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն։
Նա նաև ընդգծել է՝ հարկավոր է «բարեկամական ճնշում գործադրել» Ռուսաստանի հարևան երկրների վրա, որ նրանք չօգնեն Ռուսաստանին շրջանցել ԵՄ հակառուսական պատժամիջոցները։