Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Կիրիլ Լոգվինովը РИА Новости-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը:
«Հայաստանում Եվրամիության առաքելության մեկնարկը Բրյուսելի փորձն է՝ ամրապնդվել հետխորհրդային տարածքում, խաղալ միջնորդի դեր՝ օգտվելով հայ-ադրբեջանական կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված արդյունքներից։ Անշուշտ, այստեղ կա նաև զգալի հակառուսական բաղադրիչ՝ մեր երկրի՝ որպես անվտանգության երաշխավորի պատմական դերը չեզոքացնելու ձգտում»,- ասել է դիվանագետը: