Իրանում 4 տարվա ընթացքում 1 միլիարդ ծառ կտնկվի: Նախագահ Էբրահիմ Ռայիսին այս ծրագիրը բնութագրել է, որպես բնական ռեսուրսների պահպանման, անտառների հարստացման և անտառային պարկերի ստեղծման արժեքավոր միջոցառումներից մեկը:
Ռայիսին նշել է, որ այդ միջոցառումները շրջակա միջավայրի պահպանման և կայուն զարգացման երեք կարևորագույն գործողություններն են: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր իրանցի պետք է երեքական ծառ տնկի։