Իսրայելի բանակը հրթիռային հարվածներ է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին, որի հետևանքով խափանվել է օդանավակայանի աշխատանքը՝ հաղորդում է սիրիական պետական SANA լրատվական գործակալությանը:
«Երեքշաբթի՝ գիշերը ժամը 02:07-ին, Իսրայելն օդային ագրեսիա է իրականացրել Միջերկրական ծովից՝ Լաթակիայից արևմուտք ընկած ուղղությունից՝ թիրախավորելով Հալեպի միջազգային օդանավակայանը, ինչը նյութական վնասներ է պատճառել օդանավակայանին, և դրա աշխատանքը խափանվել է»,- SANA-ին հայտնել է ռազմական գերատեսչության աղբյուրը:
Իսրայելի իշխանությունները և պաշտպանության բանակն առայժմ որևէ հայտարարություն չեն արել հրթիռակոծության առնչությամբ: Հալեպի օդանավակայանից բոլոր ուղևորներն ուղղորդվել են դեպի Դամասկոսի և Լաթակիայի օդանավակայաններ: