ՀՀ 10 մարզերում և Երևանում կայացել են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի առաջին՝ մարզային ընտրական փուլի մրցումները, որոնց շուրջ 2070 անձ է մասնակցել:
Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երևանում՝ 600 մասնակից, երկրորդ տեղում Գեղարքունիքի մարզն է՝ 235 մասնակից, իսկ երրորդ տեղում՝ Շիրակի մարզը՝ 205 մասնակից:
Մասնակցության ցուցանիշներն ըստ մարզերի և Երևանի
Երևան՝ 600 մասնակից, Գեղարքունիքի մարզ՝ 235 մասնակից Շիրակի մարզ՝ 205 մասնակից Լոռու մարզ՝ 191 մասնակից Արմավիրի մարզ՝ 179 մասնակից Կոտայքի մարզ՝ 176 մասնակից Տավուշի մարզ՝ 163 մասնակից Արագածոտնի մարզ՝ 103 մասնակից Վայոց Ձորի մարզ՝ 98 մասնակից Սյունիքի մարզ՝ 76 մասնակից Արարատի մարզ՝ 43 մասնակից:
Հիշեցնենք՝ մրցաշարն անցկացվում է երկու տարիքային և գործող մարզիկների խմբերով:
1-ին տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան (1983-2005 թթ. ծնված) կանայք և տղամարդիկ, 2-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի (1982 թ. ծնված) կանայք և տղամարդիկ, գործող պրոֆեսիոնալ մարզիկների խումբ՝ առանց տարիքային սահմանափակման:
Մրցաշարի 2-րդ` եզրափակիչ փուլին, կմասնակցեն ՀՀ մարզերում և Երևան քաղաքում՝ ըստ տարիքային և պրոֆեսիոնալ մարզիկների խմբերի 1-ից 3-րդ տեղեր գրաված տղամարդիկ և կանայք։
Եզրափակիչ փուլի մրցաշարը կանցկացվի ապրիլի 1-ի և 2-ին ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում:
Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան իրենց անձնական ռակետներով:
Առաջին փուլի արդյունքում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մարզիկները կպարգևատրվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով:
Երկրորդ՝ եզրափակիչ փուլին, երկու տարիքային և գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբերում 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) կստանան ՀՀ ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրեր, գավաթներ, մեդալներ և դրամական պարգևներ. 1-ին տեղ՝ 1 000 000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500 000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 300 000 ՀՀ դրամ, 4-րդ տեղ՝ 100 000 ՀՀ դրամ, 5-10-րդ տեղերը՝ 50 000 ՀՀ դրամ:
Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:
Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: