Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 46 104-ի՝ հայտնել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Նրա խոսքով՝ իշխանությունները լի են վճռականությամբ՝ կարճ ժամանակում վերականգնել աղետից ավերված շրջանները:
«Մեր նպատակն է առաջիկա երկու ամիսներին սկսել 244 000 շենքի և 75 000 գյուղական տների շինարարությունը»,- ասել է Էրդողանը, հավելել՝ դրանցից 22 հազարի շինարարությունն արդեն սկսվել է։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ երկրաշարժից տուժած շրջաններում նախատեսվում է 488 հազար նոր տան կառուցում։