Փետրվարի 27-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու շրջանային բաժինների ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 820 զանգ, որից 19-ը՝ տեխնածին, 37-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են, մյուս բոլոր զանգերը ճանաչողական բնույթի են:
Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքել են բոլոր կանչերին՝ կատարելով փակված 4 դռան և 18 վերելակի բացում, 1 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել է բուժհաստատություն:
Յոթ օրվա ընթացքում ծառայության հրշեջ փրկարարները կատարել են 8 ելք, իրականացրել հրդեհաշիջման և համապատասխան կանխարգելիչ գործողություններ:
Հրդեհների մեծ մասի բռնկման պատճառ է հանդիսացել այգիներում և չոր ենթատարածքներում չվերահսկվող կրակը, որը տարածվել է քամու ուժգնացման պատճառով:
ԱԻ ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները: Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը՝ գործընկեր կազմակերպությունների հետ, շարունակում են հանրապետության տարածքը մաքրել չպայթած զենք զինամթերքից:
Հայտնաբերված զինամթերքը պահեստավորվում, ապա ոչնչացվում է համապատասխան վայրում: Փետրվարի 27-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է շուրջ 175 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:
Ներքին գործերի նախարարությունն հանրապետության ողջ տարածքում շուրջօրյա ծառայություն է իրականացնում՝ ուղղված բնակչության անվտանգության ապահովմանը: Նախարարությունն իրականացնում է համապատասխան աշխատանքներ՝ կանխելու ներքին և արտաքին սպառնալիքները: