Փետրվարի 27-ից մարտի 6-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5072 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 148 մեքենա։
Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 163, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 277 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 107, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 2, չամրակապված վարելու՝ 113, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 231, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 587 իրավախախտումներ։ 260 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 533-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 107-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 81 անձ։
Նույն ժամանակահատվածում Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 6213 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 267 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 101, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 436 անձ։
Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 54, չամրակապված վարելու՝ 677, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 134 իրավախախտումներ։ 345 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1615-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 74-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 35 անձ։