«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ մարտի 6-ին՝ ժամը 14։00 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։
«Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության անվտանգության կանոնները»,- նշված է հաղորդագրության մեջ։