ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով 2022-2023 ուսումնական տարվա 1-ին հոսքի ընդունելության շրջանակներում ՀՀ ոստիկանության կրթահամալիրում մարտի 6-ին մեկնարկեց առաջին՝ մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումը (թեստավորումը)։
Ընդունելության ստուգմանը ներկա էին ընդունող հանձնաժողովի նախագահի տեղակալ, կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․ Մուրադյանը, ընդունող հանձնաժողովի անդամ, կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Մ․ Մարկոսյանը, ինչպես նաև ընդունող հանձնաժողովի անդամները:
Ընդունելության ստուգումները կիրականացվեն մարտի 6-ից ապրիլի 16-ը ներառյալ:
Ստուգումները հաջողությամբ հաղթահարած դիմորդները կանցնեն ՀՀ ոստիկանության կրթահամալիրում 5-ամսյա ուսումնառության։