«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ53+150-կմ65+350 հատվածում (Արարատի մարզ) մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները։ Այս հատվածում հիմնանորոգումը սկսվել էր 2022 թվականին, նախորդ տարի նորոգվել կամ կառուցվել են արհեստական կառուցվածքներ, կամուրջներ, հենապատեր, մայթեր։
Շինաշխատանքները ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացնում է «Արարատ ճանշին» ՍՊԸ-ն։
Կապալառուն այս պահին կատարում է ասֆալտբետոնե ծածկի քանդում և հողային աշխատանքներ։
Շինարարությունը սկսվել է Մ-2 միջպետական ճանապարհի՝ Երասխ բնակավայրի մոտից և կշարունակի ևս 12.2 կմ՝ մինչև Սուրենավան։