Մարտի 6-ին, ժամը 06:40-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկին հարակից անասնագոմի մոտակայքում այրվում է խոտի դեզ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։25-ին, մարվել՝ 07։58-ին։