ԱՄՆ պետքարտուղարի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոն տարածաշրջանային այցը սկսել է Բաքվից, նա հանդիպել է Ալիևի հետ, ավելի ուշ Բոնոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հանդես է գալիս որպես միջնորդ, ոչ թե հաշտարար և որ խաղաղ գործընթացով շահագրգիռ պետք է լինեն առաջին հերթին կողմերը, և ոչ թե Միացյալ Նահանգները կամ որևէ այլ երկիր:
Սպասվում է նաև Բոնոյի այցը Երևան: