ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային հանդիպում է ունեցել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ:
Գործընկերները քննարկել են համատեղ անելիքները և ոլորտները կապակցող հարցերը: Մասնավորապես քննարկվել են առողջ ապրելակերպի միջոցառումների կազմակերպման և համատեղ ծրագրերի իրականացման հարցերը:
Ընդգծվել է, որ հարցը կարևոր է երկու գերատեսչությունների համար, և այս ուղղությամբ նախանշվող անելիքները շատ են:
Անդրադառնալով վերջին օրերին կարմրուկի դեպքերի աճով պայմանավորված իրավիճակին՝ նշվել է, որ դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում կիրառվում է «համաճարակային ֆիլտր»՝ հիվանդ երեխաների մուտքը հաստատություններ բացառելու համար: