Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստիկանության կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած ծառայող Դավիթ Հովսեփյանը, որին երեկ վիրահատել էին, շարունակում է գտնվել Արցախի ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ վերակենդանացման բաժանմունքում։
Այս պահի դրությամբ հիվանդի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ թույլ դրական դինամիկայով։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից: