ԱՄՆ պետքարտուղարության Հարավային Կովկասի բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լյուիս Բոնոն այցով գտնվում է Ադրբեջանում, հայտնում է Բաքվում ԱՄՆ դեսպանատունը։
Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և հանրապետության այլ պաշտոնյաների հետ։
Այցի նպատակն է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին։ Ամերիկացի դիվանագետը կայցելի նաև Հայաստան և Վրաստան։
Բոնոյի այցին զուգահեռ Ադրբեջանի մայրաքաղաքում է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որի այցը համընկել է նախօրեին Արցախում տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիոն հարձակման հետ, որի հետևանքով երկու կողմում էլ զոհեր կան։ Կլաարը հայտարարել է, որ այդ դեպքն ընդգծում է «բանակցությունների առաջխաղացման հրատապությունը»: