Մարտի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին։
Գոհունակություն հայտնելով Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման արդյունքներից՝ Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ այդ ուղղությամբ մշտական ջանքերի համար։
Պետքարտուղարության ավագ խորհրդականն էլ իր հերթին ընդգծել է, որ Բլինքենը նույնպես արդյունավետ է համարում մյունխենյան հանդիպումը։
Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ։