Թուրքիայի ընդդիմադիր «Լավ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեները որոշել է երկուշաբթի կրկին մասնակցել դաշինքի նիստին, որից հետո, հավանաբար, կհայտարարվի առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուի մասին։
«Աքշեները բանակցություններ է վարել Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ և որոշել է մասնակցել «Ժողովրդական դաշինքի» նիստին»,- ասել է «Լավ» կուսակցության խոսնակը։
Անցյալ շաբաթվա վերջին Աքշեները հայտարարել է ընդդիմադիր դաշինքում իր մասնակցությունը դադարեցնելու մասին՝ դաշինքի մյուս դաշնակիցների կարծիքի հետ անհամաձայնության պատճառով՝ կապված Քըլըչդարօղլուին որպես միասնական թեկնածուի հաստատման հետ։ Այդ ժամանակ «Լավ» կուսակցությունն առաջարկել էր ուշադրություն դարձնել Ստամբուլի և Անկարայի քաղաքապետներ Էքրեմ Իմամօղլուին և Մանսուր Յավաշին՝ նրանց անվանելով ամենաուժեղ թեկնածուները՝ դատելով հասարակական կարծիքի հարցումներից։