Մարտի 5-ին` սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Երևանի քաղաքապետարանի և «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդ ռազմահայրենասիրական ՀԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:
Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և ՀԿ-ի նախագահ Խաչիկ Գալստյանը:
Կարևորելով ռազմական ոլորտի շարունակական բարեփոխումների իրականացումը, համատեղ խնդիրների արդյունավետ լուծումն ու քաղաքացիների մարտական պատրաստականության բարձրացումը` կողմերը պարտավորվել են համատեղ ծրագրեր իրականացնել:
Գործակցության շրջանակում կկազմակերպվեն ինչպես սեմինարներ և ուսումնական դասընթացներ, այնպես էլ համայնքային ծառայողներն ու Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտները կմասնակցեն գործնական վարժանքների և պարապմունքների: