Արարատ համայնքում այսօր նշվել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 64-ամյակը, որին մասնակցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, համայնքների ղեկավարները, Սպարապետի հարազատներն ու մարտական ընկերները։
Մարզպետն ու մյուս ներկաները ծաղիկներ են խոնարհել Վազգեն Սարգսյանի կիսանդրու առաջ, ապա այցելել Սպարապետի տուն-թանգարան և նրա անունը կրող զորամաս, ներկա գտնվել վերջինիս նվիրված միջոցառումներին։