Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների վրա զինված հարձակման դեպքի հետևանքով արցախյան կողմը տարածքային կորուստներ չի ունեցել։ Այդ մասին ասված է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի Ֆեյսբուքի էջում։
«Ադրբեջանական կողմը զոհեր է տվել ու հետ քաշվել»,- գրել է պետնախարարը: